Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Ով դեմ է գյուղերի հանձնմանը, թող զինվորագրվի և մեկնի պաշտպանելու»

«Ով դեմ է գյուղերի հանձնմանը, թող զինվորագրվի և մեկնի պաշտպանելու»
22.03.2024 | 14:07

Նոր վտանգավոր թեզ է առաջ տարվում, արդեն բերանները մեկ արած նույն տխմարագույն միտքն են արտահայտում:

Այսպես. «Ով դեմ է գյուղերի հանձնմանը, թող զինվորագրվի և մեկնի այն պաշտպանելու»:

Այսինքն, դա իրենց, է՛ն չհանձնող, չկզող տեսակի խնդիրն է, և այդ տեսակից լիակատար ազատվելու խնդի՞ր է դրված փաստորեն:

Այս վտանգավոր թույնը հնարավոր բոլոր լրատվականներով Նիկոլի սազանդարները թմբկահարում են:

Նկատեցի՞ք, ինչքան նման է «ձեր տներից զրահաբաճկոն ու սաղավարտ վերցրեք, գնացեք պատերազմ» 44-օրյայի Նիկոլի խոսույթին:

Ստացվում է՝ Վարդենիսի վրա հարձակվելուց դա վարդենիսցիների խնդիրն է, Տավուշինը՝ տավուշցիների, դե, իսկ Արցախինն էլ արցախցիների խնդիրն էր, և այսպես շարունակ: Հա, նաև այն նվիրյալներինը, ովքեր Ստալինի խզբզանքները չեն համարում պետական սահման:

Սա խելագարություն էլ չի, սա տականքության չգիտես ո՛ր աստիճանն է:

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 3840

Մեկնաբանություններ